Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Միրաքյան. Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը

Օգոստոս 23,2024 12:38

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը:

Ենթադրենք ՊԵԿ-ը նախնական հարկային հաշվարկի հիման վրա X գործարարին մեղադրում  է 100 միլիոն դրամ հարկ թաքցնելու համար, ասում է բեր վճարի, գործարարը համաձայն չի այդ մեղադրանքի հետ, բայց քանի որ բոլոր լծակները ՊԵԿ-ի ձեռքին են՝ գործարարին քննչականի միջոցով կալանավորում են:

2 ամիս տևած կալանքի, դատական պրոցեսներից հետո գործարարը վճարում է ՊԵԿ-ի պահանջած 100 միլիոն դրամը, ՊԵԿ տեսուչը ստանում է դրանից իր խրախուսանքը, իսկ գործարարն ազատվում է բանտից:

Հետո գործարարը դիմում է դատարան, ապացուցում է, որ հարկային խախտումը 20 միլիոն դրամ էր, ոչ թե 80 ու հետ է ստանում իր գումարը: Բայց դա տևում է 2 տարի, իսկ ՊԵԿ տեսուչն արդեն վաղուց ստացել է իր բոնուսը, տեղափոխվել է այլ աշխատանքի կամ գնացել է Լոս Անջելես, Ուբեր քշելու:

Ինչո՞ւ չի կարելի է գործարարին կալանավորել հարկային խախտումների համար:

1.Հարկային տեսուչի միակ խնդիրը պլան կատարելն է (երբեմն նաև կոռուպցիոն շահը), հետևաբար տեսուչը շահագրգիռ կողմ է ու չի կարող չեզոք լինել ու տեսուչի նախնական հարկային հաշվարկի հիման վրա քննչականը չպետք է կալանավորի: Այլապես կալանքը վերածվում է մի շահագրգիռ կողմի՝ տեսուչի ձեռքին շանտաժի գործիք՝ կիրառվող սեփական շահերի համար (պլան կատարի, բոնուս ստանա), ընդդեմ գործարարի:

2.Այդ X գործարարը, որը կալանավորվում է մեկ կամ երկու ամսով, ենթադրենք խանութներ ունի 10 հատ ու պետությանը վճարում էր տարին 200 միլիոն դրամ հարկ, բայց երբ կալանավորում են, ապա այդ ամիս մատակարարները վախենում են, որ գործարարը կսնանկանա և ապրանք չեն մատակարարում, որոշ մատակարարներ գալիս՝ հետ են տանում իրենց մատակարարված ապրանքները և այլն:

Արդյունքում, եթե սովորաբար ամեն ամիս 20 միլիոն դրամ հարկ էր վճարում՝ գործարարին կալանավորելու 2 ամիսների ընթացքում առաջացած խնդիրների պատճառով հարկն իջնում է ամիսը 10 միլիոնի, երբեմն էլ տարին 200 միլիոն դրամ հարկ վճարող բիզնեսը կարող է մեռնել: Ստացվում է, որ կարճաժամկետ տեսուչը պետությանը օգուտ տվեց, իսկ երկարաժամկետ՝ վնաս, քանի որ բիզնեսը թուլացավ կամ փակվեց: Բայց դա արդեն տեսուչին  չի հետաքրքրում, քանի որ ինքն իր պլանը կատարել է ու բոնուսը՝ ստացել:

3.Այլ տարբերակում 20 միլիոն դրամի հարկային պարտավորության համար գործարարին կալանավորում են, որից հետո բիզնեսը չի փակվում, բայց գործարարը որոշում է առաջիկա 2 տարիների ընթացքում տեղափոխվել այլ, ավելի ազատ երկիր ու երկրի տնտեսությունը կորցնում է ևս մեկ գործարարի:

Ասածս պատմությունների իմաստն այն է, որ գործարարը բարիքներ է ստեղծում ու պետք է օգնել նրան, պայմաններ ստեղծել, որ շարունակի բարիքներ ստեղծել, իսկ, եթե սխալվել է կամ խաբել է պետությանը, ասենք 20 միլիոն դրամ, առանց կալանքի կամ աշխատանքի խաթարման, դատարանի որոշումով թող վճարի, ասենք 30 միլիոն դրամ, բայց ոչ կալանք հարկային տեսուչի ցուցումով, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում պետությունն ավելի շատ է տուժում, քան այդ 20 միլիոնն էր:

Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելը պետությանն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031