Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացի նիստի, փողկապս մոտը հանեցի, ասացի՝ հրաժարվում եմ կուսակցությունից։ Փաշինյանը հետեւիցս գոռաց, թե ինչու մարզպետարան, համայնքապետարան չես գնում աշխատես. «Հրապարակ»

Օգոստոս 23,2024 10:32

«Քաղպայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արթուր Խոջոյանը Բագրատաշենի մաքսատանը տեսուչ է աշխատել, իսկ հիմա տաքսի է վարում։ Արթուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կյանքն անգամ չի խնայել, նույնիսկ անարդարացիորեն աշխատանքից ազատվելուց հետո է ՔՊ-ի համար շարունակել աշխատել, ընտրություններին ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ տեսուչից դարձավ տաքսու վարորդ, այն էլ՝ ՔՊ կուսակցության անդամատոմսը ձեռքին։

«Հավատում էի իրենց, որ ավելի լավը կլինեն, քան նախկինները։ Տեսուչ էի աշխատում, հայտնաբերած գումարներն օրինական կարգով մուտք էի անում պետբյուջե՝ հարյուր հազար դոլար, հինգ հարյուր հազար դոլար։ Հետո եկան զգուշացրին, թե էս ի՞նչ ես անում, խանգարում ես։ Նակոլկա Շուշանիկը 3 անգամ պետի պաշտոն առաջարկեց, ասաց՝ Նիկոլն ա իրեն ուղարկել, բայց պիտի փող աշխատեմ իրենց համար։ Ես հրաժարվեցի։ Կրճատման տակ ընկա, հեռացրին գործից։ Նիկոլն ինձ ուղիղ ասաց՝ դու մեզ չես լսել, ոչնչով չեմ կարող օգնել»,- պատմում է նախկին տեսուչը։

Զրուցակցիս խոսքով՝ աշխատանքից ազատելուց առաջ իրեն մի քանի անգամ զգուշացրել են՝ կա՛մ իրենց ուզած ձեւով կաշխատի, կա՛մ կհանեն գործից։ «2021թ․ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ շրջում էի Փաշինյանի ու նրա կնոջ հետ, ասացի, որ աշխատանքից ազատել են։ Իր օգնական Սուրեն Համբարյանին կանչեց, հանձնարարեց, որ կարգավորեն իմ հարցերը։ Նրանից հետո եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ու որեւէ մեկը չվերականգնեց իմ աշխատանքը։ Չնայած դրան, ես շարունակել եմ օգնել Փաշինյանին ու ՔՊ-ին՝ հավատալով, որ իրենք արդար են, ավելի լավն են, բայց նախկինների մի տոկոս թասիբն անգամ չունեն։ Աննան էր զանգում, ասում էի՝ հեշտ եք ասում, տիկին Աննա, ես տաքսի եմ քշում, իմ փոխարեն ուրիշ մարդիկ են աշխատում։

Աննան պատասխանում էր՝ ոչինչ, Արթուր ջան, կկարգավորվի, վերջում էլ ասաց՝ ուժերիցս վեր ա, չեմ կարող օգնել, դիմիր վարչապետին։ Երեք տարի եկա ու գնացի էդ նիստերին՝ որպես ՔՊ-ական, մի օր էլ դիմումս տվեցի իրեն, որի մեջ ամեն ինչ նշել էի։ Ձեռքը դրեց ճակատին, հանեց սկսեց կարդալ։ 2 ամիս անցավ՝ ոչ մի արձագանք։ Նորից գնացի նիստի, փողկապս մոտը հանեցի, ասացի՝ հրաժարվում եմ կուսակցությունից։ Հետեւիցս գոռաց, թե ինչու մարզպետարան, համայնքապետարան չես գնում աշխատես։ Ես ասացի, որ ամաչում եմ ցերեկով տնից դուրս գամ, որովհետեւ իր համար թիկունք եմ եղել, օգնել եմ։ Պատասխանեց, թե չի կարա օգնի, իբր իրեն չեմ լսել։ Ես հասկացա, որ երբ ինձ ասում էին՝ հրաժարվի իրենցից, ճիշտ էին ասում, սրանք խաբում են բոլորին»,- պատմեց Խոջոյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Այս հոդվածն ասում է այն մասին, որ հոդվածի «հերոսը» իր էությամբ զրո է, դատարկություն։ Ամեն բան արել է, որ պաշտոնի մնա, բայց չի ստացվել, չմտածելով, որ պաշտոնի կարող է հասնել իր գըտելիքով, այլ ոչ քծնանքով։ Հիմա ինքն իր ճիշտ տեղում է, համ կբամբասի, համ էլ կքծնի սրտի ուզածի չափով։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031