Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. Հանրային խորհուրդն անխափան է գործել, պարբերաբար նիստեր են անցկացրել, այլ հարց է, որ կառավարության հետ համագործակցությունն է խզվել. «Հրապարակ»

Օգոստոս 23,2024 09:45

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը զրույցում տեղեկացրեց, որ փաստահավաք հանձնախումբ ստեղծելու առաջարկը շուրջ մեկուկես տարի խորհրդում քննարկվել է, անգամ տեսակապով կոնսուլտացիաներ են անցկացրել միջազգային փորձագետների հետ, Խորհրդում առավել հակված են եղել, որ հանձնախումբը գործի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ենթակայությամբ, սակայն երեկ իրեն զանգել-տեղեկացրել են, թե որոշել են, որ այն ՀԽ-ում է գործելու։ «Մենք երկու անգամ քննարկել ենք այդ հարցը, ովքեր այդ նախագիծը պատրաստել էին, իրենց հետ տեսակապով քննարկել ենք, կարծեմ՝ Ուրուգվայից էին, Արգենտինայից էին։ Իհարկե, մեր մասնագետներն իրենց պատասխաններ տվել են՝ կարծում էին, որ ավելի շատ մարդու իրավունքների ոլորտում պետք է նման փաստահավաք հանձնախումբ գործի, բայց դե՝ հիմա եթե կառավարությունը կանգնել է այս որոշման վրա, օրենքը կընդունեն, կերեւա՝ ինչպես են առաջնորդվել։ Իհարկե, օրենքում կետ են ավելացնում, դա չի հակասում գործող օրենքին, խնդիրն արդյունավետությունն է, թե որքանով է դա արդյունավետ լինելու»,- ասաց Սաֆարյանը։

Սա շատ նման է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբին, որտեղ աշխատում էին Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը։ Ակնհայտ է, որ նման փաստերի հավաքման նպատակն առաջիկա նախընտրական զարգացումներն են, Փաշինյանը տեղեկատվա-քարոզչական նոր գործիքներ է փնտրում, որպեսզի նորովի թմբկահարի նախկինների «ապօրինությունները»։ «Դե, դրա մասին վաղ է ենթադրություն անելը, նշվում է՝ խումբը 7 հոգուց պետք է բաղկացած լինի, եւ նրանք պետք է զերծ լինեն քաղաքական նախապատվություններից ու լինեն պրոֆեսիոնալներ։ Երբ կընտրվեն թեկնածուները, գուցե նոր միայն պարզ դառնա՝ ովքեր են եւ ինչու»,- ասում է Վազգեն Սաֆարյանը։

Ի դեպ, նա համաձայն չէ կառավարության գնահատականին, թե Խորհուրդն արդյունավետ չի գործել, դրա համար է լուծարվում։ ՀԽ անդամը վստահեցնում է, որ կառույցն անխափան է գործել, պարբերաբար նիստեր են անցկացրել, այլ հարց է, որ կառավարության հետ համագործակցությունն է խզվել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031