Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս պայքարը շատերիդ կենդանություն, կերպար է տվել, այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել»․ Բագրատ սրբազանը՝ քաղաքական որոշ գործիչների մասին

Օգոստոս 22,2024 22:22

«Ուզում եմ դիմել բոլոր քաղաքական գործիչներին ու իրենց քաղաքական գործիչ համարող անձանց, հատկապես նրանց, որոնք վերջին շրջանում ակտիվացել են․ հարգում եմ բոլորի խոսքն էլ, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի՝ հատկապես կապված մեր շարժման ու ինձ հետ»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նա զգուշացրեց․ «Այս պայքարը շատերիդ կենդանություն է տվել, կերպար է տվել, այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել։ Ես շատ հստակ ասում եմ, հայրական սրտով եմ ասում՝ ասելիք, անելիք ունեք, դուրս եկեք փողոց, հրապարակ, ձեր ասելիքներն ու անելիքներն արեք, մենք էլ ձեզ հետ։ Ունեք, արեք, հերիք է խոսաք։ Գրասենյակներում քարշ մի եկեք, տղերք, դուք չեք մեր պատիվը, մանավանդ, եթե չեք կարող առաջնային գրասենյակներում քարշ գալ, երրորդային, չորրորդային տասներորդային գրասենյակներում քարշ մի եկեք»։

Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ էս պայքարից ոչ մի վայրկյան ետ չի կանգնելու․ «Այս կամ այն հանգամանքով պայմանավորված, նաև անպատասխանատվության մթնոլորտով պայմանավորված, որ մեր երկրում մարդիկ չցանկացան քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս իշխանությանը հեռացնելու իմաստով, հանգամանքների բերումով այնպես եղավ, որ ինձ բաժին ընկավ այս պայքարի բեռը ձեզ հետ միասին ստանձնելը»։

Սրբազանն ասաց՝ իր համար ողջ կյանքում մահ կամ հայրենիք սկզբունքն է եղել․ «Այդպես է ստացվել, այդպես է Աստված նախախնամել, ինքս ինձ չեմ բերել, դրել որևէ տեղ, հետևաբար այդ մանկամիտ խոսակցությունները՝ հատկապես տեսախցիկների առաջ թաղեք։ Դուրս եկեք փողոց, պայքարեք մարտնչեք։ Արցախը հանձնելուց Բագրատ Սրբազանը չկար հրապարակում։ Կարող էիք հեռադիտակներով, հեռուսացույցներով ու հեռախոսներով չդիտեիք, այլ ինքներդ լինեիք հրապարակում։

Ովքեր այդ ժամանակ եղել են հրապարակում, ապա հազար հարգանք իրենց։ Բայց դրանից հետո երկար ժամանակ կար հրապարակը լցնելու ու պայքարը առաջնորդելու համար։ Հարթակ եք ուզում ստեղծել, ստեղծեք, անելիքներ ունեք, որոնք տեղ չեն հասնում, ներկայացրեք և արեք, ձեր կյանքը մի պայմանավորեք հյուսիս, հարավ, արևմուտք, արևելքով, մի սպասեք, որ ողորմություն տան ձեզ, մի հացի կտոր շպրտեն ձեզ։ Քաղաքական գործիչ եք, դուրս եկեք հրապարակ։ Ձեր ձևով դուրս եկեք։ Ձեր բոլոր իմացածներով դուրս եկեք ու հաղթանակեք․ մենք էլ ձեզ հետ։ Մի վերլուծեք ինձ, ձեր կյանքը մի պատմեք։ Կան մարդիկ, որոնց ասում եմ՝ ստահակ են իրենք․ հենց սկզբից ներգրավվել են այս շարժման մեջ և հիմա ո՞ւր են՝ չգիտեմ։ Երկու բառ իրար կապել եք իմացել, ձեզ ներկայացրել եք, որպես՝ չգիտեմ ով։ Ուրեմն այդ ճանապարհը զղջման ճանապարհն է, ինքնաքննադատության ճանապարհն է, ապաշխարության ճանապարհն է։  Զղջում, ապաշխարություն ինքնամաքրում․ կարող եք, արեք, մեծ-մեծ մի խոսեք։ Մեծ մեծ խոսող մարդիկ թող մեծ-մեծ էլ գործեն»։

Լուսանկարը՝ Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Պարգև Սրբազան, մեր քաղաքական որոշ կուսակցություններ դրանք ընդամենը մարդ-կուսակցություններ են և որևէ բանի պիտանի չեն, որոշներն էլ տկար են, թույլ և ծույլ։ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ամոթանքից տկարը, թույլը և ծույլը չեն վերափոխվում դեպի լավը, այլ ավելի խորամանկ են դառնում։ Այնպես որ – փորձեք հենվել առողջ ուժերի վրա և մի փորձեք “վերակենդանացնել” հիվանդներին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031