Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ. Տաթեւիկ Հայրապետյան

Օգոստոս 22,2024 23:00

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հարցազրույց է տվել Ադրբեջանի «Ictimai TV» հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անհեթեթություն է անվանել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող «Caliber.az» կայքի հրապարակումներն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն ռազմաբազա է կառուցում Սյունիքում։

Դեսպանը իր խոսքում հիշեցնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արդեն անդրադարձել է այդ թեմային։

Հատկանշական է, որ ադրբեջանցի լրագրողը հարցը հնչեցնելիս ՀՀ Սյունիքի մարզը կոչում է «Զանգեզուրի վիլայեթ»։ Թեև դեսպանը ժխտում է ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունը, բայց ադրբեջանցի լրագրողը շարունակում է պնդել, որ ԱՄՆ և ԵՄ-ն զինում են ՀՀ-ին՝ ընդդեմ Ադրբեջանի։ Դրան ի պատասխան դեսպանը կրկին ժխտում է այն կեղծ պնդումը, թե ԱՄՆ զինում է ՀՀ-ին։

Այնուհետև լրագրողը հարցեր է տալիս ՀՀ սահմանադրության մասին, ինչի վերաբերյալ դեսպանը խուսափողական պատասխան է տալիս։ Առհասարակ հարցազրույցի կեսը ԱՄՆ դեսպանը ժխտում է ադրբեջանական ապատեղեկատվությունը, մյուս կեսն էլ խոսում է, թե որքան կարևոր է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ Մինսկի խմբի չեղարկման հարցին ի պատասխան էլ դեսպանը նշում է, որ դա կարող է քննարկվել պայմանագրի ստորագրումից հետո։

Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց Մարկ Լիբբին էր այս տարվա մայիսին այցելել օկուպացված Շուշի։ Մինչ դա ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները մերժել էին այցելելու առաջարկը։ Հենց այս հարցազրույցի վերջում լրագրողը հարցնում է, թե երբ է դեսպանն այցելելու Ստեփանակերտ, ինչին ի պատասխան՝ դեսպանն ասում է, որ դեռևս նման այց չի պլանավորել։

Ամփոփելով այս հարցազրույցը՝ կասեմ հետևյալը՝ Ադրբեջանը շատ ագրեսիվ, նախաձեռնողական ու հարձակողական ոճով օրակարգեր է ստեղծում արտաքին ճակատում։ Հակառակորդը պետության կողմից ֆինանսավորվող ռեսուրսներով կեղծ տեղեկություններ է տարածում, տրամադրություններ ստուգում, իսկ հետո Բաքվում ու Երևանում ԱՄՆ դեսպանատները զբաղված են այդ կեղծիքը ժխտելով։ Դրանից հետո Ադրբեջանը փոխու՞մ է իր գործելաոճը, իհարկե՝ ոչ։ Ադրբեջանի այս քաղաքականությունը երկարաժամկետ նպատակներ է հետապնդում։ Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը օրակարգեր է ստեղծում ներքին կյանքում՝ հեծանիվով, խաշլամայով, կովերով ու ոչխարներով։ Այսօրվա կարճ երկխոսությունը երկրի ԱԳՆ ղեկավարի ու վարչապետի միջև ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ այս մարդիկ պետական կառավարման ու պետության սպառնալիքների չեզոքացման հետ որևէ աղերս չունեն․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031