«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հայաստանի, հայ ժողովրդի դեմ Լուկաշենկոյի անհարգալից հայտարարությունների առթիվ Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց նախօրեին անցկացված ակցիայի պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայաստանյան իրականության մասին։
Հրաժարվել եմ հանդիպել ոստիկանության աշխատակցի հետ և հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ»։
Կարդացեք նաև
Ավելի ուշ Արման Բաբաջանյանը հայտնել է. «Շատ արագ որոշվեց, որ վարույթ չկա հարուցված…»: