ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ նախորդ դատական նիստին ազնվության պակաս է նկատել դատարանի կողմից:
«Դատակոչված վկան գիտեիք, որ նախապես չէր կարող գալ, ունեիք այդ գրությունը ու հասցրել եք այդ ընդհատված նիստից հետո կազմակերպել մեկ այլ դատական նիստ, այն դեպքում, երբ պատճառաբանել եք, որ ժամանակ չեք ունեցել հրավիրել այլ վկաների, որ նիստը չկորի: Այսինքն՝ դուք ժամանակ չեք ունեցել այլ վկաներ հրավիրել, բայց զարմանալիորեն ժամանակ եք ունեցել այդ չկայացած նիստից հետո նշանակել մեկ այլ նիստ: Խնդրում եմ՝ ժամանակը նիստերի օգտագործել հավուր պատշաճի, մանավանդ, որ չեն էլ կայանում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա դժգոհեց նաեւ ուղեկցող գումարտակի աշխատանքային պայմաններից՝ ասելով, որ աշխատակազմ չունեն, մեքենաներ չունեն, կալանավորների համար անվճար «սիթի տուրեր» են կազմակերպում փլված մեքենաներով Երեւանի բոլոր դատարաններով մինչեւ հասցնում են տեղ:
Ըստ նրա՝ օրինակ 45 րոպե ուշացումով են իր գործով նիստերը սկսվում, որովհետեւ «պայթած» մեքենաներով ուղեկցող գումարտակի աշխատակիցները չեն հասցնում կալանավորներին ժամանակին հասցնել նիստերի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ