ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի համոզմամբ՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը կշարունակվեն ձգձգվել այնքան ժամանակ, ինչքան թույլ կտա այս իշխանությունների երեւակայությունը:
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն էր: Իսկ արդեն տեւական ժամանակ է՝ դատական նիստերին չի ներկայանում գործով հիմնական վկան:
«Ունենալ վկա, որը պարտավոր է ներկայանալ ու ցուցմունք տալ, բայց մարդն ուղղակի չի գալիս, որովհետեւ Աշոտյանին կալանքի տակ պահելու միակ հիմնավորումը պիտի երկարաձգեն այնքան, որքան հնարավոր է: Արդարադատության իսպառ բացակայության մասին խոսում է այն փաստը, որ դատարանը քննության առարկա չի դարձնում՝ այ մարդ, այդ վկան ինչո՞ւ չեկավ: Չեկավ, լա՛վ, Աշոտյանին հետ տարեք Նուբարաշեն: Երեք ամիսը անցավ, վայ, ոչ մի բան չհասցրինք անել, նորից երկարացրեք Աշոտյանի կալանքը երեք ամիս: Նիկոլական բռնապետության սխեման սա է, երբ կա հստակ հրահանգ: Վահե Դոլմազյան, դու գիտես՝ Արմեն Աշոտյանն ինչու է եկել այստեղ, քեզնից ակնկալիքը ոչ թե արդարադատությունն է, այլ Արմեն Աշոտյանի կալանքի որոշումները ստանալն է»,- նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ