ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Հրապարակի» հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ասել է, որ պրոբացիոն ծառայության այս միջնորդությունն ապօրինություն է։ «Բացարձակ օրինական հիմք չունի՝ ապօրինությունից բացի ուրիշ բան չկա։ Պրոբացիոն ծառայությունը դիմել է ավագանուն, որպեսզի Առուշ Առուշանյանին ազատի Գորիսի համայնքապետի պաշտոնից։ Ավագանին պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն նման լիազորություն չունենք և հիմք էլ չկա։ Ո՞ր օրենքով առաջնորդվեմ, որ նման որոշում կայացնեմ, այստեղ Առուշ Առուշանյանն էլի կապ չունի։ Հիմա Առուշ Առուշանյանից ի՞նչ են ուզում։ Ավագանին կարո՞ղ է՝ թող ազատի Առուշ Առուշանյանին և հարցը փակվի։ Եթե ավագանին չի անում, Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ այդ անգրագետ ծառայությունը ո՞նց է դիմել։ Ես հույս ունեմ, որ գոնե դատարանը կգտնվի իր բարձրության վրա։ Սա ապօրինության հերթական շքերթն է Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Մելքոնյանը։
Հարցին, արդյոք դատարանը օրենքով սահմանված կարգով կմերժի՞ այս միջնորությունը, փաստաբանն ասաց, որ ուրիշ որոշում չի կարող ընդունվել ուղղակի։ «Այդ ծառայությունը ավագանուն է դիմել․ Առուշ Առուշանյանը ավագանի չի, նա համայնքի ղեկավար է և ավագանին ընդամենն ասում է, ցույց տվեք Սահմանադրության այն հոդվածը կամ տեղական ինքնակառավարման մասին այն կետը, որով առաջնորդվելով ես քո պահանջը պիտի կատարեմ։ Թող ցույց տան, ես ուզում եմ ցույց տան»,- պարզաբանել է Արմեն Մելքոնյանը։
Գորիսի քաղաքապետի դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում, «Հրապարակ»-ը հետաքրքրվել է Առուշ Առուշանյանից, նա նշել է՝ պրոբացիան արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։
Կարդացեք նաև
«Ես այս գործով դեռեւս փաստաբան չունեմ։ Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,-նշել է նա։
Արդյո՞ք համարում եք այս գործընթացը քաղաքական հետապնդում, հարցին ի պատասխան Առուշանյանն ասել է՝ ոչ։ «Ես քաղաքական գործիչ չեմ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նույն օրն ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ։ Ես պայքարել եմ Արցախի համար»,-ընդգծել է Գորիսի քաղաքապետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ու այսպէսով, այս տկար մարդը՝ թէ՛ իր պատիւը կորսնցուց, եւ թէ՛ իր այդ պաշտօնը, որուն համար իր պատիւը ծախեց:
Եւ սրանից ոչ թէ ուրիշները դաս չեն առներ, այլ՝ դեռ աւելի էժան գինով կը վաճառեն իրենց պատիւը: Անոնք ալ յուսալով որ այդպէսով, կը յաջողին խուսափիլ փաշինյանական հալածանքներից:
Դեհ արժանի է՜ք, Փաշինյանին:
Ինք ձեզանից աւելի զօրեղ մարդ է, դա հաստատ: Ալ երեւակայեցէք ուրեմն, թէ դուք որքան տկար ու խեղճուկ էք:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Օրինական գետնի վրայ, այդ չեղարկուած պաշտօնին դեռ այդպէս կառչիլը, շատ խղճալի անհեթեթութիւն մըն է: Եւ այդ կոպիտ անօրինութեան մեղսակից՝ Գորիսի աւագանիի բոլոր անդամները պէտք է որ հիմա ենթարկուին օրինական հետապնդման ու պատիժի: