«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց Հայաստանի: Վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվում է քննարկում, բայց վատը նրա մեջ է վատ, որ Հայաստանը հասցրել է նրան, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են անդառնալի, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Պուտինի ու Ալիեւի՝ Բաքվում հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկմանը:
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն էր:
Լրագրողի հարցին, թե ինչու էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայ ժողովրդին նույնացնում Փաշինյանի հետ, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Լուկաշենկոն, երբ Նիկոլին գովում էր ու Նիկոլը դրանից ընկնում էր օրգազմի մեջ, այդ ժամանակ պետք էր մտածել, թե ինչ գին է վճարելու Նիկոլը, երբ Լուկաշենկոն հանկարծ սկսում էր նրան գովել»:
Կարդացեք նաև
Պարոն Աշոտյանը նաեւ նկատեց, որ ՀՀ անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ