Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք՝ արտաքին քաղաքականություն չէ, դա փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի պահվածք է. Մամիջանյան

Օգոստոս 22,2024 16:41

«Ճանապարհին կարդացի, որ Փաշինյանը կառավարության նիստում հաստատել է, որ փաստահավաք հանձնաժողով են սարքում 1991-2023 թթ մարդու իրավունքների խախտումների հետ կապված: Կրկնվեմ՝ հանցագործները չեն կարող քննություն իրականացնել: Եթե այդ հանձնաժողովը պլանավորում է իրապես վերհանել մարդու իրավունքների նկատմամբ գործած հանցագործությունները, այդ թվում՝ նաեւ Փաշինյանի ռեժիմի, ապա ակնհայտ մարդու իրավունքների խախտում է, ինչ տեղի է ունենում Աշոտյանի նկատմամբ: Մեկ տարի երկու ամսից ավելի ապօրինաբար քաղաքական դրդապատճառներով պահվել անազատության մեջ, դա փաստել են միջազգային կազմակերպությունները»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա թվարկեց բոլոր քաղբանտարկյալների անունները ու նկատեց, որ փաստահավաք խումբը շատ անելիք ունի, թեեւ ինքը ակնկալիք չունի այդ խմբից:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին, թե արդյոք մենք գործ ունենք միայն խոսքի փոխհրաձգության հետ, թե ՞ վտանգավոր շրջափուլ է հիմա, պարոն Մամիջանյանը պատասխանեց. «Իրենց արտաքին քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք Արցախը, մենք վատթարացրել ենք մեր դաշնակցի հետ փոխհարաբերությունները, որեւէ շոշափելի առաջընթաց եվրոպական կամ հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում  չկա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հայտարարությունների մակարդակում մնացել են նույն բառամթերքի վրա, որ ունեին 2016, 2018 թթ… ես ի՞նչ արտաքին քաղաքականությունից խոսեմ: Դա արտաքին քաղաքականություն չէ, մառազմ է … Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, դա արտաքին քաղաքականություն չէ, դա փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի պահվածք է: Այդ հեծանիվ չունենալու սինդրոմը փորձում է պրոյեկտել ե՛ւ ընդդիմախոսների, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031