Factor. Օգոստոսի 21-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է երիտասարդ քաղաքագետ Բահրուզ Սամեդովը։ Նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան Turan-ին պատմել է, որ 16։00-ի սահմաններում Սամեդովը տանից դուրս է եկել՝ ընկերոջ հետ հանդիպելու։
«Կես ժամից 5-6 հոգի եկան մեր տուն՝ ներկայանալով որպես Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ, ասելով, որ Բահրուզի դեմ բողոք կա, նա թմրանյութերի հետ է կապված։ Նրանք խուզարկեցին տունը և տարան Բահրուզի համակարգիչը, նրա անձնագիրը, արտասահմանյան համալսարանների երկու դիպլոմներ և անգլերեն գիրք, որում կար նաև Բահրուզի հոդվածը: Նրանք թմրանյութեր չհայտնաբերեցին»,- պատմել է կինը։
Ավելի ուշ Վաֆա անունով փաստաբանը զանգահարել է և ասել, որ Սամեդովը կասկածվում է «դավաճանության» մեջ, իբր, բացահայտվել է նրա նամակագրությունը հայերի հետ, և որ հոդվածներ է գրել Հայաստանի պատվերով։
Սամեդովը հայտնի է արևմտյան լրատվամիջոցներում և վերլուծական պարբերականներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներ և մեկնաբանություններ հրապարակելով։ Նա OC Media-ի և bakuresearchinstitute.org-ի հեղինակն է, հայտնի է պացիֆիստական հայացքներով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: