Լրահոս
Օրվա լրահոսը

2 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայից

Օգոստոս 22,2024 15:44

ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաև Գյումրու Ֆոտոն վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Քվանտ վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը և Արման Կիրակոսյանը, իսկ Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:

Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը և Սամվել Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի օլիմպիադայի կոմիտեի կազմում։

Հիշեցնենք, որ 2023 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031