Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Դոլմազյանի ինադու` օդային համբույր եմ ուղարկելու Արմեն Աշոտյանին. Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 22,2024 15:04

«Դատարանն ինձ արգելել է օդային համբույր ուղարկել իմ ընկերոջն ու առաջարկում է օդային համբույրի այլընտրանքային տարբերակներ գտնել: Այլընտրանքային էներգիայի տարբերակների ձեւերը գիտեմ, այլ երեւույթների շատ տարբերակներ կան, բայց համբույրի այլընտրանքային տարբերակը կարծում եմ, դատավոր Դոլմազյանը պետք է պարզաբանի՝ որն է: Որովհետեւ ես քիչ անց մեկնարկող դատական նիստին նորից, Վահե Դոլմազյանի ինադու, օդային համբույր եմ ուղարկելու Արմեն Աշոտյանին»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Աշոտյանի գործով նախորդ նիստին անհեթեթ պատճառաբանությամբ չներկայացավ հիմնական վկա Կարեն Հակոբյանը, որի ցուցմունքի հիման վրա Աշոտյանը մի տարի երկու ամիս է անօրինական կալանք է կրում. «Սա ոչ միայն անօրինական կալանք է, այլեւ մարդու խոշտանգում է: Ռեժիմի խնդիրը Աշոտյանին սպանելն է, ինչպես սպանեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին»:

Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ գործով հիմնական վկայի պարբերաբար նիստերին չներկայանալը պատահական չէ: Նրա խոսքով, եթե վկաների հարցաքննությունը ավարտված չէ, մյուս ամիս կալանքի ժամկետի երկարացման հարց են նորից առաջ քաշելու, մինչդեռ եթե վկաների հարցաքննությունն ավարտված լինի մինչեւ կալանքի ժամկետի ավարտը, ոչ մի հնարք հնարավոր չի լինելու հորինել, Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031