Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չեչնիա։
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում եղել էր 2011 ՌԴ վարչապետի պաշտոնում։ Այցի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել ուշագրավ մի դրվագի վրա։
Կարդացեք նաև
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ հանդիպման ժամանակ Պուտինին ցուցադրվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ վերցված ռազմավարը, որի մեջ եղել են նաև եղել թուրքական արտադրության զինատեսակներ, մասնավորապես ականանետեր։ Այդ փաստը թուրքական որոշ իշխանամետ լրատվամիջոցներ ցավագին են ընդունել։
Հատկանշական է, որ նախքան Պուտինի այցը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ պահանջել էր, որ թուրքական կողմը հրաժարվի «Արևմուտքի ապակառուցողական քաղաքականության» մասնակիցը լինելուց։
Աղբյուր` Haberekspres.com.tr/ermenihaber.am
Բայց սա չի նշանակում, որ ուկրաինացիներից առգրավված ռազմավարում թուրքական արտադրության զենքերի ի հայտ գալուց հետո ռուս-թուրքական հարաբերությունները սառելու են: Կարծում եմ, որ սրանից հետո էլ Պուտին-Էրդողան համագործակցությունը շարունակվելու է նույն կերպ:
Ճիշտ կլինի, որ հայերս հույսներս չդնենք, թե այս կամ այն պետությունը մեր թշնամու դեմ թշնամանալով, կդառնա մեր սերտ բարեկամը և մեր պաշտպանը: Դա մանկամիտ ու անհեթեթ երազկոտություն է և մեր պարզամտության դարավոր հիվանդությունը: Իսկ հիվանդությունը կամ բուժում են կամ էլ այդ հիվանդությունը տապալում է հիվանդին: