Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդենուտցիները 1000 դրամով են ուզում վաճառել իրենց հողերը, եթե ես լինեի վճարողը, մեծ սիրով կվճարեի, բիզնեսին երկու շաբաթ ժամանակ ենք տվել»․ Պապոյան

Օգոստոս 22,2024 13:13

Կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անդրադարձավ Վարդենուտի բնակիչների բարձրաձայնած պահանջներին։

Այսօր կառավարության շենքի մոտ դարձյալ բողոքի ցույց էին անում Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները՝ պահանջելով համարժեք փոխհատուցում հանրային գերակա շահ ճանաչված իրենց հողերի համար։

Գյուղացիները դժգոհ են ներդրող «Ռիդ» ընկերության առաջարկած փոխհատուցման չափից, եւ 1 քմ համար նախ 2000 դրամ փոխհատուցում էին պահանջում, իսկ այսօր Պապոյանն ասաց, որ վերջին հանդիպման ժամանակ գյուղացիներն իրեն ասել են, որ 1000 դրամով են պատրաստ վաճառել իրենց մեկ քմ հողատարածքը։

«Վարդենուտցիներն ասել են, որ պատրաստ են իրենց հողերը 1000 դրամով վաճառել։ Եթե ես լինեի վճարողը, մեծ սիրով կվճարեի։ Մենք բիզնեսի հետ բանակցել ենք եւ բիզնեսին տվել ենք երկու շաբաթ ժամանակ, մոտ երկու օրից այդ ժամկետը կլրանա։ Եթե հնարավոր է՝ քննարկել քաղաքացիների հետ առանձին-առանձին իրենց դիմումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեւորգ Պապոյանը մոտեցավ բողոքող գյուղացիներին եւ զրուցեց նրանց հետ։ Գյուղացիները ներկայացրեցին իրենց պահանջները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել եւ քննարկում անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, 2023-ի մարտին կառավարությունը հավանություն էր տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին:

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031