Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության կայացման համար այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները պետք է մասնակցություն ունենան հարկերի վճարմանը»․ Փաշինյան

Օգոստոս 22,2024 12:23

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց տաքի վարորդներին հարկային դաշտ բերելու որոշումը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկության հիման վրա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարզ է՝ այս որոշումը որոշակի դժգոհություններ է առաջացնելու։ «Բայց ես էլի ուզում եմ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների եւ հայեցակարգերի տրամաբանությամբ։ Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի։ Եվ, այո, պետության կայացման եւ նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները օրենքով սահմանված պետք է մասնակցություն ունենան հարկերի վճարմանը։ Այդ 20 դրամը, որն իրենք պետք է վճարեն, այդ 20 դրամով պետք է ճանապարհներ կառուցվեն, երթեւեկության անվտանգությունն ապահովվի եւ այլն, այդ թվում՝ իրենց համար հաճախորդներ ապահովենք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հարցերին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է գործելու տաքսու վարորդների հարկման մեխանիզմը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031