Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ առաջարկություն ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Պարոն վարչապետ, այս քննարկումն այսպիսի մի միտք առաջացրեց, որը գուցե լուծում լինի, գուցե սխալվում եմ։ Բայց իմ պատկերացմամբ՝ լուծում կլինի եւ արդյունավետության տեսանկյունից, եւ վերահսկողության տեսանկյունից։ Իսկ ի՞նչ, եթե պետությունը ձեռք բերի կենդանիների ճիշտ տեսակները եւ հետո կես գնով տա գյուղացիներին»,- ասաց Միրզոյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Պարոն Միրզոյան, պետությունը ձեռք բերեց, հետո տանի այդ գլխաքանակը որտե՞ղ պահի, դա ինչքա՞ն կտեւի, կսատկեն կեսը։ Այսինքն՝ դա նշանակում է, որ պետությունը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ մի շաբաթով։ Ո՞վ անի դա, ԱԳՆ-ն վստահեցնում է, որ կանի՞։ Չէ, ավելի լավ է դուք ձեր գործով»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ