Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել

Օգոստոս 22,2024 11:47

«Իրանն այսօր». ԻՀՊԿ-ին հարող Fars լրատվական գործակալությունն իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառների մասին:

Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել: Երբ օդաչուն, մառախուղը տեսնելով, փորձել է վերև բարձրանալ, ուղղաթիռի հզորությունը չի բավականացրել այդ գործողության համար և ցածր տեսանելիության պայմաններում՝ ուղղաթիռը բախվել է լեռանը:

Աղբյուրը նաև հերքել է դիվերսիայի և որևէ այլ տեսակի միջամտության վարկածը:

Հիշեցնեմ, որ Իրանի ԶՈւ ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղղաթիռի քաշը թույլատրելիի սահմաններում է եղել: Ինչքանով են այս տեղեկությունները ճիշտ՝ պարզ չէ:

Իրանի ԶՈՒ ԳՇ տեղեկատավական կենտրոնը կտրականապես հերքել է Fars-ի հրապարակած տեղեկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031