Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։
Որոշման կայացման արդյունքում Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ նախատեսվել է փոխանցել հիմնադրամին։
Մասնավորապես, որոշվեց Երևան քաղաքի 17-րդ թաղամասը եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցել նպատակով՝ ըստ անհրաժեշտության համայնքային պատկանելության եւ ոչ պետական պատկանելության այլ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով:
Կարդացեք նաև
Հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ այլ տարածքներ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ