Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սրապիոնյանը ոչ միայն ազգային արժեքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժեքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ. Վազգեն Մանուկյան

Օգոստոս 22,2024 11:24

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը մեր իրականության եզակի մտավորականներից էր։ Նա ոչ միայն ազգային արժեքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժեքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ, Հայաստանի ու հայ ժողովրդի ցավով տառապող հայ, որ երբեք չլռեց ու ցավոք մեծ ցավը սրտում հեռացավ։

Վստահ եմ, որ մեր հասարակության գիտակցության մեջ տարիների ընթացքում նրա դրած ազգային սերմերն իրենց ծիլերն են տալու և կերտելու են Սրապիոնյանի երազած Հայրենիքը։

Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված մտավորականի ընտանիքին, հարազատներին, նրա մահը սգացող մեր քաղաքացիներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031