Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն այնպիսի նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք նոր խոչընդոտներ են առաջացնում բիզնեսի համար. «Փաստ»

Օգոստոս 22,2024 11:00

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 1 տրլն 188 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Բայց կառավարությունը պլանավորել էր այս ժամանակահատվածում հավաքագրել 1 տրլն 305 մլրդ դրամ։ Ստացվում է, որ 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել։ Ու այս խնդիրը լուծելու համար կառավարությունը կարող էր նոր գործիքեր գործարկել տնտեսական աճը խթանելու համար, որպեսզի կորուստները փոխհատուցի երկրորդ կիսամյակում՝ հարկերի հավաքագրման ավելցուկ ապահովելու միջոցով:

Բայց իշխանությունները որոշել են այլ մոտեցմամբ ու առավել «հեշտ» ճանապարհով առաջնորդվել, այն է՝ բիզնեսից ու քաղաքացիներից նոր հարկեր քերել։ Իհարկե, գնահատելի է, որ կառավարությունը հետևողական լինի հարկերի հավաքագրման հարցում, բայց դա չի նշանակում, որ պետք է բարդացնել բիզնեսի գործունեության պայմանները։ Կառավարությունն այնպիսի նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք նոր խոչընդոտներ են առաջացնում բիզնեսի համար։ Դրանցից մեկն էլ այն է, որ եթե նախկինում մինչև 10 մլն դրամ հարկային անճշտության դեպքում կազմակերպության հիմնադիրը կարող էր վճարել տույժը, և գործը կկարճվեր, ապա հիմա վճարելուց հետո անգամ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Այս նախաձեռնությունը նոր դժվարություններ ու անորոշություններ է ստեղծելու տնտեսվարողների համար։ Շատ երկրներ ձգտում են նվազեցնել իրավապահ մարմինների ներազդեցության մակարդակը բիզնեսի վրա՝ քրեական պատժամիջոցները փոխարինելով վարչական և ֆինանսական միջոցներով, ինչը նաև պետությանն է ձեռնտու, իսկ Հայաստանում զարմանալիորեն տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Միգուցե այս նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են քաղաքական խնդիրներ լուծել ու հերթական անգամ գործարկել իրավապահ մահակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բիզնես հատվածում առաջիկայում կարող է լուրջ բողոքի ալիք բարձրանալ։

Իսկ մեր իրականության մեջ լավ գիտենք, որ շատ դեպքերում անհիմն քրեական գործեր են հարուցվում։ Տարբեր չարաշահումների գործով մարդիկ կարող են բանտարկվել, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ մեղադրանքներն անհիմն էին, ու այդ մարդիկ անհիմն մեղադրանքներով ազատազրկվել են՝ դրա համար համարժեք փոխհատուցում չստանալով։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում կառավարությունը նոր հարկատեսակներ է հորինում բիզնեսին հարկելու համար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031