Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Տիգրանաշենն ու իր ճանապարհներն անցնեն Ադրբեջանին, Սյունիքի հարցն ինքնաբերաբար է լուծվելու». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Օգոստոս 22,2024 10:54

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով, Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի գլխավոր նպատակն Իրանի հետ հաղորդակցական ուղղությունների վերաբերյալ էր, ոչ թե Զանգեզուրի միջանցքի։ «Խնդիրն Իրանի հետ հաղորդակցական ուղիների վերաբերյալ է, որն անցնում է Ադրբեջանով․ մեկը՝ Կասպից ծովով, մյուսը` հենց Ադրբեջանով։ Ես գիտեմ, որ կոնկրետ խոսակցություն է գնում այդ ճանապարհի հնարավորությունները կրկնապատկելու վերաբերյալ։ Իսկ Լավրովի անդրադարձը նոյեմբերի 9-ի փաստաթղթին, իմ կարծիքով, այն նպատակով է, որ ոչ այնքան Ռուսաստանն ուզում է միջանցքը բացել, որքան թույլ չտալ, որ այլ երկրի վերահսկողություն սահմանվի: Ի վերջո, քաղաքագետների որոշ շրջանակ արդեն քննարկում է, որ միջանցքի վերահսկողությամբ զբաղվելու է նիդերլանդական կազմակերպություն, անգամ ասվում է, թե դա չի վնասի ՀՀ ինքնիշխանությանը, որովհետեւ նիդերլանդացի մաքսավորները կաշառք չեն վերցնի եւ այլն։ Ռուսաստանն ընդամենը հիշեցնում է, որ ինքը, մեղմ ասած, համաձայն չէ դրան»,- ասաց Զոլյանը` ընդգծելով, որ միջանցքը նախեւառաջ Ադրբեջանին է պետք, իսկ Ռուսաստանը, մեծ հաշվով, դեմ չէ միջանցքին, ամբողջ խնդիրը վերահսկողությանն է վերաբերում:

Վերջին տարիների գործընթացները հուշում են, որ Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին, ինչի մասին հրապարակային հայտարարել է, մինչդեռ Հայաստանը որեւէ հրապարակային խոստման հետամուտ չի եղել։ «Հիմա էլ հայտարարվեց, թե խաղաղության պայմանագրում չեն ներառվի ո՛չ ճանապարհների ապաշրջափակման, ո՛չ Հռչակագրի վերաբերյալ կետերը, բայց, իմ կարծիքով, այս բոլոր հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, քանի որ Ադրբեջանը հասնելու է իր բոլոր հայտարարված նպատակներին, ուստի, ըստ այդմ կարող ենք ասել, որ հաջորդը լինելու է անկլավների հարցը, որից հետո նոր կբարձրաձայնեն միջանցքի մասին։ Ալիեւն իր ապագա անելիքների մասով պարբերաբար «իրազեկման ակցիաներ» է իրականացնում, եւ թե ինչպես պետք է իրականանա իր՝ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը։ Եթե առաջիկայում որեւէ փաստաթուղթ ստորագրվի, գուցե դա լինի առանց միջանցքի, Հռչակագրի, բայց անպայման լինելու է անկլավների հարցը։ Իսկ եթե Տիգրանաշենն ու իր ճանապարհներն անցնեն Ադրբեջանին, ապա Սյունիքի հարցն ինքնաբերաբար է լուծվելու»,- եզրակացնում է մեր զրուցակիցը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031