Վաղը օգոստոսի 23-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրի ընդունման օրը:
Չալարենք և ծանոթանանք Հռչակագրի նախաբանին:
Եվ այսպես. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը» (ընդգծումները մերն են):
Ու այստեղ արդեն հարցեր են ծագում՝ պատմական եղելությունից 34 տարի անց:
Կարդացեք նաև
Հարցը. ի՞նչ ունենք երեսունչորս տարի անց: Ո՞ւր է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը: Այն միասնական կամքը, որը առկա էր և որի վրա հիմնվելով էլ հռչակվեց անկախ պետականության մեկնարկը: Ո՞ւր է այդ հավաքական կամքը, որ թույլ տվեց դիմագրավել կենսական սպառնալիքներին, պաշտպանել երկիրը, ազգի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրել Արցախը՝ չնայած ամենայն դժվարություններին, տառապանքներին, զրկանքներին:
Մեզ անընդհատ ուզում են համոզել, ըստ որում, դա անում են իշխանության եկածները՝ օգտագործելով ապակողմնորոշման, ագրեսիվ քարոզչության հնարավոր բոլոր կեղտոտ մեթոդներն ու գործիքները, թե՝ մենք խեղճուկրակ, ստամոքսամիտ, միայն ուտելխմել-զուգարան գնալու նպատակով ապրող կենսաբանական էակներ ենք, թե՝ թուրքը մեր թշնամին չէ, այլ ամենահարազատ «ախպերը», թե՝ մենք երբեք էլ պետություն և պատմություն չենք ունեցել, թե՝ մենք անզոր ենք, թույլիկ, ընդունակ միայն հեծանիվ քշելու և լոբի մաքրելու, թե՝ Արարատը մեզ պետք չէ, մերը միայն Արագածն է, թե՝ ավելի լավ է Եվրամիության վիզա ունենալ, քան թե Հայոց բանակի ծանուցագիր, թե՝ ոչ մի բուհ ու կրթություն էլ մեզ պետք չէ, թե՝ ոչ մի ԱԷԿ ու գիտություն էլ պետք չէ, թե՝ Մատենադարանի մագաղաթներն էլ պետք չեն, թե՝ պետք է կյանքից միայն վայելք ու բավարարություն ստանալ, ու՝ գլուխը քարին, թե ինչ կլինի երկրի, սահմանների, պետության, պատմության, մշակույթի, եկեղեցու ու մնացած ամեն ինչի, այդ թվում՝ մայրենի լեզվի հետ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։