Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնում եք դրսում 1000 դոլար աշխատում, գալիս եք էստեղ 50 դոլարն ուզում եք մի միլիոնի տեղ ծախեք. Փաշինյանը՝ ուկրաինահայ գործարարին

Օգոստոս 22,2024 10:41

Այգավանում բանավեճ տեղի ունեցավ ուկրաինահայ գործարար Մուշեղ Հովհաննիսյանի եւ համայնք այցելած Նիկոլ Փաշինյանի միջեւ: Այն ծագեց լուսանկարում պատկերված մի խաղողագործի հետ զրույցից հետո: Բանավեճը ներկայացնում ենք առանց խմբագրման.

Նիկոլ Փաշինյան-Որ խաղողագործները, համայնքը կազմակերպված լինեն, կկարողանան մթերողի հետ միասնական ձայնով լինեն… Հիմա ինքը մի հոգի է, դուք հազար, իր դիրքն ավելի ուժեղ է, ինքը մի հոգի է, դուք էլ դարձեք մի հոգի

Գործարար– Ո՞նց…

Փաշինյան-Ստեղծեք գյուղատնտեսական կոոպերատիվ…

Գործարար-Զոռ բան եք ասում…

Փաշինյան-Էն ինչ-որ դուք անեք, զոռ է, ինչ-որ մենք պիտի անենք, զոռ չի՞…

Գործարար– Բա դուք եք ղեկավարությունը, մենք ի՞նչ:

Փաշինյան-Ես մենակ ձեր ղեկավարությունը չեմ, ես նաեւ մթերող գործարանի ղեկավարությունն եմ: Էսօր հարյուրավոր մարզադպրոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ ենք կառուցում գյուղում: Էդ որ ասում եք գյուղը մահանում է, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են ասֆալտապատվում, բա ո՞նց է մահանում:

Գործարար– Էս գյուղում ոչ մի բան չի արվում…

Փաշինյան– Որ ոչ մի բան չի արվում, ասում եմ՝ էս ջրագիծը արվե՞լ է, թե՞ չի արվել…հլա սպասի, ձեր էն արձանագրումը, որ ոչ մի բան չի արվել, իրականությանը չի համապատասխանում:

Գործարար-Նկատի ունեի սպորտի գծով, ոչ մի բան չի արվել…

Փաշինյան– Եղբայր, 30 տարի ոչ սպորտ է արվել, ոչ էն է արվել, ոչ էն է արվել, այսինքն` դուք ուզում եք մենք գանք, 6 տարում ինչ-կա չկա անե՞նք:

Գործարար– Գյուղում մի հատ սպորտ չլինի՞, երեխեքը զբաղվեն:

Փաշինյան– Ես ասում եմ էսօր հարյուրավոր մարզադպրոցներ են կառուցվում, մարզադահլիճներ..

Գործարար– Ժողովուրդը հնարավորություն ունի՞ ամեն օր ստեղից գնա հասնի Վեդի, հետ գա:

Փաշինյան– Սկզբից կտանի-կբերի, հետո ստեղ էլ կկառուցենք:

Գործարար-Ո՞նց տանի, բերի, չգնա դաշտ, չաշխատի՞…

Փաշինյան-Ընդեղ կկառուցենք, ստեղ կկառուցենք…

Գործարար– Էհ, պարոն վարչապետ…

Փաշինյան– Ինչ էհ, ինչ էհ…

Գործարար-Բոլորն էլ էդ են ասում…

 Փաշինյան– Որտեղ եք աշխատում դուք…

Գործարար-Ես չեմ աշխատում, Ուկրաինայում եմ ապրում:

Փաշինյան– Գնում ենք էնտեղ 1000 դոլար աշխատում, գալիս եք՝ էստեղ 50 դոլարն ուզում եք մի միլիոնի տեղ ծախեք

Գործարար-30 տարի մեր գյուղում զոհվածների հիշատակի հուշամրցաշար ենք անում, բայց ես փոքր մարդ եմ…

Փաշինյան-Լսեք… լսեք, ես էլ եմ փոքր մարդ… Ամերիկայում որեւէ մեկը Հայաստանի Հանրապետության համար չի կարող ավելի մեծ բան արած լինի, քան Հայաստանի Հանրապետությունում աշխատող հարկ վճարող քաղաքացին…

Գործարար– Մի րոպե, լսենք իրար…Ես համ Ամերիկա, համ Կանադա ապրելու հնարավորություն ունեմ, բայց ես չեմ գնում իմ գյուղից:

Փաշինյան-Եղբայր, ուզում ես, գնա՝ ապրի, էդ էլ մի ծախեք մեր վրա, ուզում ես գնա ապրի, եղբայր…

Գործարար-Չենք ծախում, մի րոպե լսեք, մենք գործարար մարդիկ ենք…

Փաշինյան-Գյուղում քանի՞ գործարար կա:

Գործարար-Մի 10-15 հոգի ենք:

Փաշինյան– Էդ 10-15 հոգին ինչքան սպորտդպրոցի համար գումար դնի, կառավարությունը էդքանը կկրկնապատկի…

Գործարար– Ե՞րբ, ում դիմեմ այդ հարցով:

Փաշինյան-Ինձ, հեռախոսիս համարը ես քեզ կտամ:

Գործարար-Ես պատրաստ եմ…

 Փաշինյան– Բաց հետո հրապարակային անդրադառնում ենք, թե Այգավանի դրսի գործարարները գյուղի համար ինչքան փող են հավաքել:

 Գործարար- Մենք պատրաստ ենք, դուք գրեք, տեսեք, թե ինչ կանենք:

 Փաշինյան– Հլա քո հեռախոսի համարն էլ թող ինձ մոտ լինի, տեսնենք ինչքան փող եք հավաքում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ես զարմանում եմ, որ գործարարը փորձել է նիկոլի հետ լեզվակռվում հաղթել: Գործարարը հաստատ չի իմացել, որ նիկոլը լեզվանիկության կռուտիտների չեմպիոն է և դրա շնորհիվ է իշխանության եկել ու դրա շնորհիվ է իր իշխանությունը դեռևս պահում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031