Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Քնարյան. Միանում եմ Հայաստանի այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր դատապարտում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Օգոստոս 22,2024 09:00

Երեկ լսեցի Ալիևի և Պուտինի անձնական բանագնաց, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայ ժողովրդի Ազգային արժանապատվությունը նվաստացնող «ում են պետք հայերը՝ բացի մեզնից» հերթական բարբաջանքը։

Ես չգիտեմ՝ հայեր ասելով ո՞ւմ նկատի ունի այս փոքրիկ կրեմլահպատակը, սակայն առաջադեմ ժողովուրդները գիտեն, որ աշխարհի քաղաքակրթությունը բովանդակող հայերը պետք են նախևառաջ աշխարհին՝ իրենց հոգևոր, գիտական ու մշակութային աստղային հարստությամբ…

Եվ եթե փորձեմ այդ համաստեղության մեջ հազարամյակների խորքից մինչև մեր օրերը թվարկել հայ հանճարների անուններն, ապա Բելառուսի տարածքն ու երկինքը հաստատապես չեն հերիքի։

… Ավելի լավ է Լուկաշենկոն խոսի բոլշևիկների և Ստալինի համատեղ ջանքերով ծնած, իր պաշտելի Ադրբեջան կոչվող հարյուրամյա պետություն- բուտաֆորիայի նավթահորերի, օֆշորների, «ռազմավարի պուրակների», Հայաստանի տարածքների, ճարտարապետական, մշակութային արժեքների գողոնի մասին, կամ եթե կարող է, թող փորձի աշխարհի մեծութամբ գոնե մեկ ադրբեջանցի արվեստագետի անուն տալ։

Եվ վերջում՝

Խոր վրդովմունքով միանում եմ Հայաստանի հասարակական, քաղաքական և բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր դատապարտում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայ ազգի նկատմամբ ատելության կրկնվող քարոզի, հայերի նվաստացման և ազգային արժանապատվությունը վիրավորելու դիտավորությամբ՝ ազգամիջյան ատելություն հրահրելու համար, ինչպես նաև խրախուսում եմ նրա հանդեպ բարոյական ու իրավական բոլոր մեղադրանքների իրականացման պահանջները։

 

Անահիտ Քնարյան
Բանաստեղծ – հրապարակախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031