Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է Կոտայքի մարզպետի կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում. «Ժողովուրդ»

Օգոստոս 22,2024 08:30

Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եւս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։

Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային եւ մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որեւէ այլ տեղ աշխատել։ Մարդը ֆիզիկապես եւս չի կարող միաժամանակ աշխատել չորս տարբեր աշխարհագրական գոտիներում։

Ուսումնասիրելով Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը` նկատում ենք, որ նրա` հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմից ստացած գումարը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար` ինչպես է կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում:

Վերջինս հորդորեց, որ  տեղեկությունը կրկին ճշտենք, քանի որ իր կինը աշխատում է տարածքային զարգացման հիմնադրամում:

Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «Պայմանագրով՝ չէ, կարծեմ` պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031