Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ (2013-2018 թթ.) Սերժ Սրապիոնյանը:
Կրթություն
1977-1983 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։
1983-1986 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։
Կարդացեք նաև
Աշխատանքային գործունեությունը
1973-1974 թթ. – աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։
1974-1975 թթ. – աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։
1975-1977 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1987-2013 թթ. – ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[1]։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի մայիսի 16-ին[2]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ և երկու թոռ։
Պարգևներ
Երախտագիտության մեդալ, 2017[3]