Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնիում Իսա մարգարեի նոր մզկիթ այցելելիս համբուրել է Ղուրանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկ` 13 տարվա մեջ առաջին անգամ, այցելեց Չեչնիա։
Նա Ռամզան Կադիրովի և հոգեւոր դասի ներկայացուցիչ Սալահ Մեժիևի հետ այցելել է Իսա մարգարեի նոր մզկիթ։
Կարդացեք նաև
Նախագահը մզկիթին նվիրել է ձեռագործ Ղուրան։ Սալահ Մեժիևը նրա համար հատված է կարդացել, որից հետո Պուտինը համբուրել է Ղուրանը։
Նա նաև նշել է, որ մզկիթը կառուցվել է ուզբեկական ոճով եւ այն շատ գեղեցիկ է:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի մուֆթիին Ռուսաստանում բազմազգ խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանքի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնի է նաեւ, որ Չեչնիայի ղեկավարը և մահմեդականների հոգևոր վարչության նախագահը Ռուսաստանի առաջնորդին են հանձնել Չեչնիայի պատվավոր քաղաքացու կրծքանշանը։
Պուտինը դրանով դիվանագիտական խորամանկ քայլ է կատարել, քանի որ դրանից հետո չեչեներն ավելի ակտիվ կկռվեն ուկրաինացիների դեմ՝ Կուրսկի մարզի ազատագրման համար: Տվյալ պահին ուկրաինացիների հարձակումը կասեցնելը Պուտինի վարկանիշը փրկելու առաջնահերթ անելիքն է: