Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Հորդանանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Առաջնության վերջին օրը, մեր երեք ըմբիշներ՝ 51 կգ քաշային Սարգիս Հարությունյանը, 71 կգ՝ Սամվել Տերտերյանը եւ 92 կգ՝ Լյովա Շուխյանը պայքարի մեջ մտան բրոնզե մեդալի համար ու բոլորն էլ պարտվեցին:
Այսպիսով, հունահռոմեական ոճի Մ 17 տարեկանների Հայաստանի հավաքականը Ամմանից տուն կվերադառնա մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ