Օգոստոսի 21-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1952 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։
Կարդացեք նաև
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, տուժածներ Ս․ Մ․-ն և Է․ Ս․-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն