Հորդանանի մայրաքաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի անդամ Մարատ Աճեմյանը քիչ առաջ ոսկե մեդալի համար գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոեւի հետ եւ ցավալի պարտություն կրեց 2:6 հաշվով:
Մեր ըմբիշը բավարարվեց արծաթե մեդալով, սակայն դա հունահռոմեական ըմբշամարտի Մ 17 Հայաստանի հավաքականի լավագույն արդյունքն է աշխարհի այս առաջնությունում:
Այսօր գորգ մտնելու են մեր եւս երեք ըմբիշներ, որոնք գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ