Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. – Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան