Sputnik Արմենիա. Հերթական անգամ Երևանը մեղադրում է ուրիշներին, տվյալ դեպքում ՌԴ-ին, գլխավորը` սեփական ձախողումների համար պատասխանատուներ գտնելն է. այսպես է մեկնաբանել Մարիա Զախարովան Հայաստանի ԱԳՆ-ի նախօրեին արված հայտարարությունը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել սահմանային հսկողության հարցերում Երևանի անզիջողականության պատճառով։ 9-րդ կետով սահմանում էր, որ ռուս սահմանապահները լինեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում։
Այսպիսով, Երևանը հրաժարվել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահսկողությունից և փաստացի սառեցրել աշխատանքային խմբում մասնակցությունը։