Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայում հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ

Օգոստոս 21,2024 16:50

Ամփոփենք մեր պատանիների արդյունքները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում:

Հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն:
Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, ինչպես նաև արագ շախմատի բրոնզե մեդալակիր:

 

Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:

Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031