Shamshyan.com. Երեկ՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, և հայտնել են, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինից տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկի ջրամբարի հարևանությամբ:
Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ են իրականցրել, որոնք տևել են մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից:
Քիչ առաջ Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում