Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել են. «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջված հայտնվել դաշտում

Օգոստոս 21,2024 16:22

Օգոստոսի 21-ին, ժամը 12:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ.) և «Lexus» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան, իրականացրել հովացման աշխատանքներ և հերթապահել մինչ վառելիքի արտահոսքի դադարելը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031