«Սա առաջին անգամը չէ, երբ Լուկաշենկոն ստանձնում է Պուտինի մամուլի քարտուղարի դերը․ այն, ինչ Պուտինի մտքին է, նրա լեզվին է»,- Առինջ գյուղում գտնվող Բելառուսի դեսպանատան դիմաց հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը՝ ասել է. «Դե, հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ հայտարարությունների այդ տարափը բերեց նրան, որ ՀՀ-ն նվազեցրեց իր հարաբերությունները Բելառուսի հետ։ Ցույց տալով Բելառուսի դեսպանության շենքն՝ ասաց․ «Այս շենքը, կարծում եմ, ժողովրդավարական Բելառուսը կվաճառի կամ՝ որպես դեսպանատան ամառանոց կօգտագործի, այլ ոչ թե դեսպանություն։ Այստեղ դեսպան չկա։ Ոնց հասկանում ենք՝ այդ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ ձևով է կարելի և չի կարելի խոսել ՀՀ-ի հետ։ ՀՀ-ն պաշտոնական մակարդակում այս անգամ չի արձագանքում, մեր՝ միկրոակցիայի ձևով այստեղ գալ հասնելը առիթ է մտածեն հետևյալի մասին, որ այս այլանդակությանը, այս պրակտիկային, բառապաշարին վերջ պիտի տալ։ Դուք չեք որոշում՝ հայերն ում են պետք․ ոչ դուք եք մեզ պետք, ոչ էլ մենք ձեզ, Փառք Աստծո»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ