Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի առաջ գիտնականները հասկացան, որ Ամազոնի տակ ևս մեկ գետ կա, որի լայնությունը 400 կիլոմետր է

Օգոստոս 21,2024 15:58

Շատերի համար բացահայտում կլինի, բայց մեր մոլորակն իսկապես ունի 400 կիլոմետր լայնությամբ գետեր: Սա զարմանալի է, քանի որ նույնիսկ երկրի բազմաթիվ երկար գետեր մոտ չեն հասնում այդ երկարությանը, էլ չենք խոսում լայնության մասին:

Այս 400 կիլոմետրանոց գետի անունն է Համզա։ Շատերը երբեք չեն էլ լսել դրա մասին և, առավել ևս, չեն սովորել աշխարհագրության դասերին:

Մի քանի տարի առաջ համարվում էր, որ աշխարհի ամենալայն գետը Լա Պլատան է, մոտավորապես 200 կիլոմետր լայնությամբ: Նույնիսկ մեծ Նեղոսը չի գերազանցում 100 կիլոմետրը, իսկ Ամազոնը նույնիսկ երկու անգամ ավելի նեղ է:

Օբ գետը, որը Ռուսաստանում է գտնվում ունի մոտ 80 կիլոմետր լայնություն:

Բայց ինչպես կարելի էր դարեր շարունակ չնկատել այն գետը, որի լայնությունը մոտավորապես հավասար է Մոսկվայից Նիժնի Նովգորոդ հեռավորությանը: Դա նույնիսկ ավելի լայն է, քան Կասպից ծովը:
Բանն այն է, որ Համզա գետը գտնվում է գետնի տակ բավական խորը՝ մոտ 4 կիլոմետր, ավելին, դրա վերևում հոսում է մեկ այլ գետ՝ Ամազոն գետը:

• 10 տարի առաջ գիտնականները հետազոտությունների ընթացքում հասկացան, որ Ամազոնի տակ կա ևս մեկ գետ, բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ այն այդքան լայն կլինի:

• Հարկ է նշել, որ Համզա գետի երկարությունը 6.000 կիլոմետր է, ինչը այն անմիջապես դասում է մոլորակի ամենաերկար գետերի շարքում՝ 5-րդ տեղում՝ Ամազոնից, Նեղոսից, Միսիսիպիից և Յանցզիից հետո:

Համզա գետը թափվում է Ատլանտյան օվկիանոս, իսկ ափին մոտ Ատլանտյանի թույլ աղիությունը հենց գիտնականներին ուղղորդեց ուսումնասիրություններ կատարելուն: Չնայած ստորգետնյա գետի ջուրը նույնպես բավականին աղի է:

Գետն ընդհանրապես հայտնաբերվել է պատահական՝ նավթի հորատանցքի հորատման և ջերմաստիճանի վերլուծության իրականացման շնորհիվ։ Ստորգետնյա գետը շատ դանդաղ է շարժվում, նրա արագությունը կազմում է տարեկան մի քանի սանտիմետրից ոչ ավել։

Համզա գետի ուսումնասիրությունը դեռ նոր է սկսվում։

Գիտնականները ենթադրում են, որ այնտեղ կարող են հայտնաբերվել գիտությանը անհայտ կենդանի օրգանիզմներ:

Միևնույն ժամանակ, աշխարհագրական հանրության շատ հետազոտողներ հանդես են գալիս Ամազոնի հետ զուգահեռ ընթացքով հոսող գետի վերաբերյալ քննդատությամբ, պնդելով, որ դա սովորական իմաստով գետ չէ, այլ ավելի շուտ ջրով լցված ավազան կամ նույնիսկ հոսանք։

Բայց փաստը մնում է փաստ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031