Sputnik Արմենիա. ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։