Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պատգամավորին վիրավորելու համար ՀԿ հիմնադիրը ներողություն կխնդրի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

Օգոստոս 21,2024 10:40

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ Անի Կարապետյանը 2021 թվականի դեկտեմբերին ֆեյսբուքյան անձնական էջում գրառում էր արել` արատավորելով Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը:

«AM» իրավաբանական ընկերությունը ստանձնել էր Հրաչյա Հակոբյանի շահերի պաշտպանությունը և դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել էր Անի Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «AM»-ի պահանջը և պարտավորեցրել Անի Կարապետյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել պատգամավորից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել էր փոխհատուցում վիրավորանքի համար:

Չհամաձայնելով վճռի հետ՝ Անի Կարապետյանի փաստաբանը բողոքարկել էր դատարանի վճիռը:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Մարինե Հովհաննիսյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոքի պատասխան: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը մերժեց Անի Կարապետյանի բողոքը և վերահաստատեց առաջին ատյանի դիրքորոշումը:

«AM» իրավաբանական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031