«Ազատություն». Օգոստոսի լույս 21-ի գիշերը Մոսկվայի մերձակայքում ընդհանուր առմամբ 10 ԱԹՍ է խոցվել, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ սա որակելով Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ԱԹՍ հարձակման «ամենախոշոր փորձերից մեկը»։
«Մոսկվայի ստեղծված շերտավոր պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել թշնամու ԱԹՍ բոլոր հարձակումները։ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերն այս գիշեր 10 միավոր են խոցել։ Սա ԱԹՍ-ներով Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձերից մեկն էր։ Շարունակում ենք վերահսկել իրավիճակը», – Տելեգրամում գրել է քաղաքապետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: