Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից. «Հրապարակ»

Օգոստոս 21,2024 08:37

Օրեր առաջ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Մանվել Փարամազյանը հաստատեց տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։

Հարցին՝ քանի որ Ձեր ունեցվածքը կալանքի տակ է, գուցե մեքենան առգրավել են ինչ-որ քրեական վարույթի՞ շրջանակում, պատասխանեց․ «Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է, որ տրվել է ոչ թե Մանվել Փարամազյանին, այլ՝ Քաջարանի քաղաքապետին։ Միշտ է այդպես եղել։ Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որեւէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է, ու տարել»։

Քաջարանի տոնին՝ օգոստոսի 17-ին, բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ էին մասնակցում, Փարամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է իշխանության հետ։ «Բացառապես՝ գործնական, որեւէ այլ հարաբերություն չունեմ»։

ՀՀ ՆԳՆ-ից ժամանակ խնդրեցին խնդիրը պարզաբանելու համար, ավելի ուշ պատասխանեցին․ «Ստուգումներ են կատարվում, այլ մեկնաբանություններ չկան»՝ առանց մանրամասնելու, թե ինչ ստուգումների մասին է խոսքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031