Հայ պատանի շախմատիստներն օգոստոսի 17-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններին և բարձր արդյունքներ գրանցել:
Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Հայ շախմատիստն ամբողջ առաջնության ընթացքում մնացել է անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:
Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմում հանդես են եկել Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
Կարդացեք նաև
Կայծակնային շախմատի ԵԱ-ում Սոֆիան նվաճել է ոսկե մեդալը Մ8 տարեկանների պայքարում, իսկ մինչև 14 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է Սոնա Կրկյաշարյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն