Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբիշները շարունակում են պայքարել մեդալների համար: Բայց վաղը քանիսը կլինի ու ինչ մաքրության, մրցագորգը ցույց կտա:
Գերազանց մրցելույթներ է ունենում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որն անցկացրել է երեք գոտեմարտ ու բոլորում էլ «չոր» հաշվով ու բացահայտ առավելությամբ հաղթել է մրցակիցներին: Մարատը եզրափակչում է ու աշխարհի չեմպիոնության համար վաղը գոտեմարտելու է «չեզոք» ըմբիշ Ասլանբեկ Կոստոեւի հետ:
Բրոնզի համար գոտեմարտելու իրավունք է նվաճել 92 կգ քաշային Լյովա Շուխյանը եւ սպասում է իր վաղվա մրցակցին: Իսկ ահա Սարգիս Հարությունյանը՝ 51 կգ եւ Սամվել Տերտերյանը՝ 71 կգ, պետք է սփոփիչ գոտեմարտեր անցկացնեն: Հաջողության հասնելու դեպքում նրանք նույնպես կարող են հավակնել երրորդ մրցանակային տեղի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ