Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում. Էդմոն Մարուքյան

Օգոստոս 20,2024 21:35

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:

Դեռ ամիսներ առաջ էի կանխատեսել, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու և անդամագրվելու է վերջինիս: Դրա համար առաջարկում և լոբբինգ էի անում, որ Հայաստանն ավելի շուտ դիմի և օգտագործի իր կապերը ՌԴ-Հնդկաստան-Իրան եռանկյունու աջակցությամբ՝ անդամագրվելու ԲՐԻԿՍ-ին:

ԲՐԻԿՍ-ի անդամ-պետություններն էին Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Այս տարի այն ընդլայնվել է՝ ներառելով նաև Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և ԱՄԷ-ն:

Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերները ԲՐԻԿՍ-ի անդամ են:

Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում: Այդ ամենի հետևանքն էլ միշտ մեզ վրա ավելի թանկ է նստում կամ ավելի թանկ է «վաճառվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031