Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գրիգորյանը եւ Յուրիկ Մխիթարյանը դարձան Մ 17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Օգոստոս 20,2024 21:21

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը Հորդանանի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Մեր մարզիկը համառ գոտեմարտում առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆայոզբեկ Էշմիրզաեւի նկատմամբ:

Իսկ մինչ այդ, երրորդ մրցանակային տեղին հավակնող 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, համառ պայքարում պարտության էր մատնել իրանցի Ամիրալի Հեյդարիին եւ առաջին մեդալը բերել Հայաստանի հաշվարկին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031