Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես չեմ ասել, որ ռուսական հյուպատոսություն կարող է հայտնվել Ղարաբաղում։ Ես ասել եմ, որ հարցը քննարկման փուլում է. Փոլադ Բյուլբյուլօղլու

Օգոստոս 20,2024 17:52

«Ազատություն». Պուտինի այցից առաջ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հարցազրույց է վերցրել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուից և հարցրել նրան դրա վերաբերյալ։

Բյուլբյուլօղլուն մեղմորեն ազդարարեց այդ գաղափարին Ադրբեջանի դիմադրությունը՝ անորոշ նշելով, որ Ադրբեջանում «հյուպատոսությունների աշխատանքի դաշտը սահմանափակ է»։

ՏԱՍՍ-ի հարցազրույցից հետո Բյուլբյուլօղլուն զրուցել է ադրբեջանական կառավարությանը կից գործող Haqqin կայքէջի հետ և հապճեպ հրապարակել ուղղում, որը կրկին նրբանկատորեն ազդարարեց Բաքվի դիմադրությունը. – «Ես չեմ ասել, որ ռուսական հյուպատոսություն կարող է հայտնվել Ղարաբաղում։ Ես ասել եմ, որ հարցը քննարկման փուլում է»։

Ալիևն ու Պուտինն իրենց հրապարակային ելույթներում չեն հիշատակել հյուպատոսության վերաբերյալ հարցը։

Միևնույն ժամանակ, երբ երկու առաջնորդները հանդիպում էին Բաքվում, քաղաքի մեկ այլ հատվածում, բանտում նստած էր Պուտինի երբեմնի խորհրդական Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի կողմից աջակցվող չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին մի քանի պաշտոնյաներից մեկը։ Նրանք ձերբակալվեցին, երբ Ադրբեջանը վերագրավեց այդ տարածաշրջանը անցյալ տարի։

Պուտինի այցից առաջ Ռուսաստանի Հայերի միությունը նրան կոչ էր հղել՝ խնդրելով բարձրացնել ղարաբաղցի գերիների հարցը։ Այդ հարցը նույնպես չհիշատակվեց։

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ավելի հեշտ է եղել ընդհանուր լեզու գտնելը։ Երբ Ալիևն ապրիլին այցելեց Մոսկվա, ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսաստանին Ադրբեջանի տարածքով Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող տրանսպորտային ցանցի ընդլայնման վրա։ Նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, որը փորձում է իր առևտրային կապերը վերաուղղորդել դեպի արևելք և հարավ այն բանից հետո, երբ Արևմուտքի հետ հարաբերությունները փլուզվեցին 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո:

Մինչ Ադրբեջանը նույնպես կշահի առևտրի ընդլայնումից, Բաքվում երկու առաջնորդների միջև այս թեմայի շուրջ տեղի ունեցած մտքերի կարճ փոխանակման ժամանակ Ռուսաստանն ավելի շահագրգիռ կողմի տեսք ուներ: Երկու երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում է «4 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, ինչը լավ թիվ է», – ասաց Ալիևը:
«Սակայն դա չի համապատասխանում մեր կարողությունների ներուժին»,- հավելեց Պուտինը։

Որոշ ադրբեջանցիների համար այցի նման համեստ արդյունքները բացահատեցին, թե ինչ կարող էր լինել այցի իրական նպատակը։ Դա Պուտինի համար հնարավորություն էր ցույց տալու, որ ինքը դաշնակիցներ ունի՝ այն դեպքում, երբ նա իրականում միջազգայնորեն մեկուսացված է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031