«Ազատություն». Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթավերջին ոստիկանական արշավներից հետո մի քանի տասնյակ աշխատանքային միգրանտներ պաշտոնապես կանչվել են զորակոչային կենտրոններ:
Ոստիկանական խուզարկություններն անցկացվել են անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստան եկած և քաղաքացի դարձածները ենթարկվում են վերջերս ընդունված օրենքին, որը պարտավորեցնում է նոր ռուսական անձնագիր ունեցողներին զինվորական գրանցում անցնել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: