Հայաստանը ԵԱՏՄ-ին մասնակցությունից բազմաթիվ առավելություններ է ստացել՝ հասնելով 12 տոկոս տնտեսական աճի, սա շատ մեծ ներուժ է. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Արտեմ Տուրովը։
«Ինձ թվում է՝ Հայաստանում ցանկացած քաղաքական գործիչ պետք է հասկանա, որ այլ ինտեգրացիոն միություններում նման հնարավորություններ չկան։ Սա ելք է դեպի 200 միլիոնանոց շուկա»։
ԵԱՏՄ-ին անդամակցության առավելություններն արտացոլվել են ինչպես ՀՀ պետական բյուջեում, այնպես էլ ՀՀ քաղաքացիների վրա, նշել է Տուրովը Ալթայում «Մանժերոկ» միջազգային երիտասարդական փառատոնին, որը համախմբել է ԱՊՀ և Եվրասիական երկրներից մեդիա ոլորտի ներկայացուցիչներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: